Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է ենթակայանի ուժային տրանսֆորմատոր, հոսանքազուրկ են մնացել մի շարք բնակավայրեր

Երեկ՝ ժամը 18:16-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։

Այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։

Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում:

Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

Հայաստանի էլեկտրական ցանցեր

Leave a comment