Աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի հավաքականից գողացել են գնդակներն ու խաղակոշիկները

Բաժանորդագրվել

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ գողացված իրերի թվում են վերլուծական սարքավորումներ, Թոմաս Տուխելի մարզչական տախտակները և մերսման սեղանները։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկները գողացել են այն մեքենայից, որով նրանք գնում էին Կանզաս Սիթիի մարզական բազա։

«Անգլիայի հավաքականը հանդուգն գողության զոհ է դարձել աշխարհի առաջնության առաջին խաղից առաջ։ Ֆլորիդայից Կանզաս Սիթիի թիմի մարզաբազա ուղևորվող ֆուրգոնից գողացել են խաղային մարզակոշիկները, մրցաշարի պաշտոնական գնդակները և մարզման կարևոր սարքավորումները»,-գրում է Daily Mail-ը։

Ամբողջ բեռից մնացել է միայն մեկ ֆուտբոլային գնդակ։

Հավաքականի անձնակազմը հրատապ կարգով փորձում է գողացված իրերը փոխարինել, որպեսզի հունիսի 17-ին սպասվող Խորվաթիայի դեմ խաղի նախապատրաստությունը չձախողվի։

Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Անգլիայի հավաքականը խմբային փուլում կխաղա Խորվաթիայի, Գանայի և Պանամայի թիմերի հետ։

Leave a comment