ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի երկնքում ոչնչացրել են 177 անօդաչու թռչող սարք, հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։
Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կուրսկի, Նովգորոդի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի և Տվերի մարզերի երկնքում։
Անօդաչու թռչող սարքեր են խոցվել նաև Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Ազովի և Սև ծովերի ջրերի վրա։
Սեւաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաեւը հայտնել է, որ գիշերը հետ է մղվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ Երթևեկությունը ժամանակավորապես փակվել է Ղրիմի կամրջի վրա։
Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են Թեմրյուկի շրջանի ծովային տերմինալի տարածքում՝ հրդեհ առաջացնելով։ Տարածաշրջանում հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 3-ը։
Գիշերը թռիչքների սահմանափակումներ են մտցվել Սոչիի, Սարատովի, Գելենջիկի և Կրասնոդարի օդանավակայաններում։ Հրապարակման պահին դրանք ուժի մեջ են մնացել միայն Գելենջիկում։