ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան B խմբի թիմերը։

Կանադայի հավաքականը Տորոնտոյում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմի հետ ու պարտությունից խուսափեց վերջնամասում՝ 1։1։

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց ռումինական «Կլուժի» հարձակվող Յովո Լուկիչը՝ առաջ մղելով բոսնիացիներին (տեսանյութ)։ Կանադայի հավաքականի պատասխան գոլը 78-րդ րոպեին խփեց անգլիական «Սաութհեմփթոնի» հարձակվող Կայլ Լարինը (տեսանյութ

Պատմության մեջ առաջին անգամ Կանադայում անցկացվեց աշխարհի առաջնության հանդիպում։

B խմբում ընդգրկված են նաև Շվեյցարիայի ու Կատարի հավաքականները, որոնք կմրցեն հունիսի 13-ին` Երևանի ժամանակով 23։00-ից սկսած։

ԱԱ-2026, առաջին տուր

B խումբ

Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա՝ 1։1

Կայլ Լարին, 78 – Յովո Լուկիչ, 21

Leave a comment