Բարձր ենք գնահատում ՌԴ-ի հետ համագործակցությունը, հույս ունենք լուծել խնդիրները. Գրիգորյան

https://arm.sputniknews.ru/20260612/bardzr-enq-gnahatum-rd-i-het-hamagvortsakcutjuny-hujs-unenq-lutsel-khndirnery-grigvorjan-103461445.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Вице-премьер Армении Мгер Григорян: накопленный опыт сотрудничества Армении и России важно сохранить при любой конфигурации международных отношений

Sputnik Արմենիա

Вице-премьер Армении Мгер Григорян: накопленный опыт сотрудничества Армении и России важно сохранить при любой конфигурации международных отношений

2026-06-12T21:01+0400

true

PT1M24S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103456423_164:0:1116:714_1920x0_80_0_0_4e83b192a30d95afc36f3178db9e5a4b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, видео, հայաստան, մհեր գրիգորյան, ալեն սիմոնյան, տեսանյութեր

ռուսաստան, видео, հայաստան, մհեր գրիգորյան, ալեն սիմոնյան, տեսանյութեր

Բաժանորդագրվել

ՀՀ փոխվարչապետը հույս է հայտնել, որ առկա հարցերն ու տարաձայնությունները հաջողությամբ կհաղթահարվեն բաց երկխոսության շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայատանում բարձր են գնահատում հայ-ռուսական համագործակցության պատմությունը և համոզված են, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից, իսկ առկա տարաձայնությունները հաղթահարելի են։ Այս մասին Երևանի «Դվին» համալիրում Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Երկու երկրների համագործակցության կուտակված փորձը երկարաժամկետ, հիմնարար և արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած դասավորության դեպքում… Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցության պատմությունը և համոզված ենք, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից և նպաստում է տարածաշրջանում կայունության ու բարեկեցության ամրապնդմանը»,-նշել է Գրիգորյանը։

Ռուսաստանի Դաշնությունը, նրա խոսքով, կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքականության, տնտեսության և մշակույթի մեջ, իսկ նրա ձեռքբերումները վկայում են բազմազգ ժողովրդի ստեղծագործական աշխատանքի և տաղանդի մասին։ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր պատմական հարաբերություններով՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ամուր բարեկամության և մեր ժողովուրդների միջև սերտ հումանիտար կապերի վրա։

«Հույս ենք հայտնում, որ առկա հարցերն ու տարաձայնությունները հաջողությամբ կհաղթահարվեն բաց երկխոսության շնորհիվ, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգով՝ ի բարօրություն մեր պետությունների ու ժողովուրդների»,-նշել է Գրիգորյանը։

Նա Ռուսաստանի Դաշնությանը մաղթել է խաղաղություն, բարգավաճում և հաջողություններ, իսկ Ռուսաստանի քաղաքացիներին՝ երջանկություն, բարեկեցություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։

Չնայած Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին` ընդունելությանը ներկա էր ոչ միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (որն ավանդաբար ներկա է լինում այս միջոցառմանը՝ խմբ․), այլև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ռուսաստանի օրն ամեն տարի նշվում է հունիսի 12-ին, այն կապված է 1990 թվականին Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման հետ։

Leave a comment