Ուկրաինան համակարգված կերպով կտրում է Ղրիմը Ռուսաստանից՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով. Euronews


«Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և դրա շրջակայքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտների վրա հարվածները՝ փորձելով անեքսիայի ենթարկված թերակղզին կտրել Ռուսաստանից»,-հաղորդում է Euronews-ը։


Կիևը բազմիցս ընդգծել է, որ պատերազմը լիովին ավարտված չի համարվի, «քանի դեռ Ղրիմը չի ազատագրվել, Ուկրաինայի ինքնիշխանությունը չի վերականգնվել և այն չի վերադարձվել իր բնիկ ժողովրդին՝ Ղրիմի թաթարներին»։


«Մոսկվայի համար Ղրիմը Ուկրաինա ներխուժման ամենաարժեքավոր ռազմական ավարն է, և այն, հավանաբար, կլինի վերջին տարածքը, որը Ռուսաստանը երբևէ կզիջի»,- նշում է լրատվականը։


Ըստ Euronews-ի՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների արշավի ծավալներն ու արդյունավետությունը մեծացնելով՝ Ուկրաինան այժմ փորձում է կտրել Ղրիմը Ռուսաստանից։

Leave a comment