https://arm.sputniknews.ru/20260612/akcizajin-harki-bardzracumy-berelu-e-shghtajakan-gnatshi-nairi-sargsjan-103448286.html
Ակցիզային հարկի բարձրացումը բերելու է շղթայական գնաճի. Նաիրի Սարգսյան
Ակցիզային հարկի բարձրացումը բերելու է շղթայական գնաճի. Նաիրի Սարգսյան
Sputnik Արմենիա
Հարկային փոփոխությունների նախագիծը գործադիրը հիմնավորում է ապագա գնաճի կանխատեսումներով ու համահարթեցման փորձով, նաև մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի… 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T20:49+0400
2026-06-12T20:49+0400
2026-06-12T20:53+0400
ակցիզ
հարկեր
նաիրի սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1567/98/15679867_0:84:1600:984_1920x0_80_0_0_3d75a2a6bb0e99e9731f586ac9abe57e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ակցիզային հարկի բարձրացումը անխուսափելիորեն հանգեցնելու է գնաճի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով ակցիզային հարկի բարձրացմանն ուղղված իշխանությունների հերթական նախաձեռնությունը։ ՀՀ կառավարությունը հունիսի 11-ի նիստում հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և այն անհետաձգելի կարգով ներկայացրեց ԱԺ հաստատմանը։Նախագծով առաջարկվում է 2027թ–ի հունվարի 1-ից բարձրացնել ծխախոտի և ծխախոտային փոխարինիչների, ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը։Նախագծի անհրաժեշտությունը գործադիրը հիմնավորում է ապագա գնաճի կանխատեսումներով ու համահարթեցման փորձով` միաժամանակ ընդգծելով, որ նշված ապրանքների օգտագործումը վնաս է հասցնում մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին , և որ ակցիզային հարկը նախատեսված է այդ ապրանքների գնի վրա ազդեցության միջոցով դրանց սպառումը նվազեցնելու համար։Նաիրի Սարգսյանի կարծիքով, սակայն, ակցիզային հարկի բարձրացումը սպառողին տալու է միայն գնաճ, իսկ կառավարությանը` բյուջեի լրացուցիչ եկամուտ։ Այլ նպատակ, ըստ նրա, իշխանության բերած նախագիծը չունի։ Տնտեսագետը նաև շեշտում է, որ վառելիքի գների բարձրացումը հանգեցնելու է շղթայական գնաճի` ազդելով գրեթե բոլոր ապրանքների ինքնարժեքի վրա` ոչ միայն արտադրական, այլև լոգիստիկ ծախսերի ավելացման հետևանքով։ «Միայն լոգիստիկ ծախսերը արդեն բավական են, որ գնաճ տեղի։ Օրինակ գյուղատնտեսական արտադրանքի մշակման ակտիվ փուլում, այսինքն՝ ամռան ամիսներին, երբ ֆերմերային տնտեսությունները տարբեր տեսակի տեխնիկա են օգտագործում, պատկերացրեք դիզելային վառելիքի սակագնի բարձրացումն ինչ ազդեցություն է թողնելու ցանկացած գյուղատնտեսական արտադրանքի սակագնի վրա։ Պայմանականորեն, եթե կամայական տեխնիկայի օրավարձը, ենթադրենք, 100 000 դրամ է, վառելիքի արժեքով պայմանավորված կթանկանա ևս 20 000 դրամով։ Այդ 20 000 դրամը պետք է ներառվի գյուղարտադրանքի, ասենք՝ խնձորի, տանձի, ծիրանի, դեղձի և այլնի սակագնի մեջ։ Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի»,– նշում է Սարգսյանը։ Օրենսդրական առաջարկը առաջիկայում սպասվող գնաճի համահարթեցմամբ հիմնավորելու կառավարության փորձը Նաիրի Սարգսյանն «անտրամաբանական և չհիմնավորված ձևակերպում» է որակում` հավելելով, որ իրականությունը ճիշտ հակառակն է։Մեր զրուցակցի կարծիքով, այս նախաձեռնությամբ կառավարությունը փորձում է պետական բյուջեում լրացուցիչ եկամուտներ ապահովել, քանի որ բյուջեն արդեն 11 %-անոց պետական պարտքի տոկոսի սպասարկման բեռի տակ է։ Բացի այդ, կառավարությունը նախընտրական շրջանում բյուջեով չնախատեսված հավելյալ ծախսեր է ստանձնել` թոշակների բարձրացում, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ, որոնց սպասարկման համար, Նաիրի Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ տնտեսական ներուժը չի բավարարում։«Լրացուցիչ արտադրանք և ծառայություն չի թողարկվում, լրացուցիչ հարկային եկամուտ չի հավաքագրվում, մնում է ընդամենը 1 տարբերակ՝ հարկային դրույքաչափերի բարձրացում։ Այսինքն՝ գործող վաճառքներից, գործող համախառն ներքին արդյունքից ուղղակի հարկերի բարձրացում»,– ասում է Սարգսյանը։Իսկ թե ինչու բյուջետային մուտքերն ավելացնելու համար իշխանությունն ընտրեց հատկապես ակցիզային հարկերն ավելացնելու տարբերակը, Նաիրի Սարգսյանը դա կապում է հետընտրական ժամանակահատվածում անցանկալի աղմուկից խուսափելու հետ։ «Երբ ընդդիմախոսները քննադատում են հարկային բեռի ավելացումը, միշտ ակցիզային հարկի վերաբերյալ իշխանությունները տալիս են հետևյալ պատասխանը. «Ակցիզային հարկն այն հարկն է, որը առողջության համար վնասակար ապրանքների վրա է կիրառվում, հետևաբար, ակցիզային դրույքաչափերի բարձրացումով փորձում ենք կանխարգելել այդպիսի վնասակար ապրանքների վաճառքը»,– ասում է տնտեսագետը։Նա սակայն շեշտում է` կառավարության իրական մտահոգությունը ոչ թե մարդկանց առողջությունն ու շրջակա միջավայրն է, այլ պետական ծախսերի սպասարկումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1567/98/15679867_90:0:1511:1066_1920x0_80_0_0_f68a1ce5a022634b2220be160b261101.jpg.webp
ակցիզ, հարկեր, նաիրի սարգսյան
ակցիզ, հարկեր, նաիրի սարգսյան
Հարկային փոփոխությունների նախագիծը գործադիրը հիմնավորում է ապագա գնաճի կանխատեսումներով ու համահարթեցման փորձով, նաև մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգությամբ, սակայն տնտեսագետն այլ կարծիք ունի։
ՀՀ կառավարությունը հունիսի 11-ի նիստում հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և այն անհետաձգելի կարգով ներկայացրեց ԱԺ հաստատմանը։
Նախագծով առաջարկվում է 2027թ–ի հունվարի 1-ից բարձրացնել ծխախոտի և ծխախոտային փոխարինիչների, ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը։
Նախագծի անհրաժեշտությունը գործադիրը հիմնավորում է ապագա գնաճի կանխատեսումներով ու համահարթեցման փորձով` միաժամանակ ընդգծելով, որ նշված ապրանքների օգտագործումը վնաս է հասցնում մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին , և որ ակցիզային հարկը նախատեսված է այդ ապրանքների գնի վրա ազդեցության միջոցով դրանց սպառումը նվազեցնելու համար։
Նաիրի Սարգսյանի կարծիքով, սակայն, ակցիզային հարկի բարձրացումը սպառողին տալու է միայն գնաճ, իսկ կառավարությանը` բյուջեի լրացուցիչ եկամուտ։ Այլ նպատակ, ըստ նրա, իշխանության բերած նախագիծը չունի։
«Ակցիզային հարկը բարձրացում են, բնական է, որ ծխախոտ արտադրող վաճառողը պետք է նորից սակագին վերանայի։ Եթե բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի ակցիզային հարկը բարձրացրեցին, շատ բնական է, որ պետք է վաճառքի գնի, սակագնի վրա ազդի։ Ընդ որում, վառեքը լայն սպառման ապրանքներն են, ուստի հասարակության վրա ինչքան մեծ բաշխվածություն ապահովեն, այնքան հարկերի հավաքագրման ավելի մեծ ակնկալիք ունեն»,– նկատում է Սարգսյանը։
Տնտեսագետը նաև շեշտում է, որ վառելիքի գների բարձրացումը հանգեցնելու է շղթայական գնաճի` ազդելով գրեթե բոլոր ապրանքների ինքնարժեքի վրա` ոչ միայն արտադրական, այլև լոգիստիկ ծախսերի ավելացման հետևանքով։
«Միայն լոգիստիկ ծախսերը արդեն բավական են, որ գնաճ տեղի։ Օրինակ գյուղատնտեսական արտադրանքի մշակման ակտիվ փուլում, այսինքն՝ ամռան ամիսներին, երբ ֆերմերային տնտեսությունները տարբեր տեսակի տեխնիկա են օգտագործում, պատկերացրեք դիզելային վառելիքի սակագնի բարձրացումն ինչ ազդեցություն է թողնելու ցանկացած գյուղատնտեսական արտադրանքի սակագնի վրա։ Պայմանականորեն, եթե կամայական տեխնիկայի օրավարձը, ենթադրենք, 100 000 դրամ է, վառելիքի արժեքով պայմանավորված կթանկանա ևս 20 000 դրամով։ Այդ 20 000 դրամը պետք է ներառվի գյուղարտադրանքի, ասենք՝ խնձորի, տանձի, ծիրանի, դեղձի և այլնի սակագնի մեջ։ Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի»,– նշում է Սարգսյանը։
Օրենսդրական առաջարկը առաջիկայում սպասվող գնաճի համահարթեցմամբ հիմնավորելու կառավարության փորձը Նաիրի Սարգսյանն «անտրամաբանական և չհիմնավորված ձևակերպում» է որակում` հավելելով, որ իրականությունը ճիշտ հակառակն է։
«Իրենք դա նշում են, որ հետագայում ասեն. «Դե, գնաճ էր տեղի ունենալու, մենք կանխատեսել էինք»։ Ո՛չ, գնաճ ոչ թե տեղի է ունենալու, այլ իրենք հարկը բարձրացնում են, որի պատճառով տեղի կունենա գնաճ։ Իրենք տեղերը փոխում են, իբր թե գնաճից բխող գործողություն է։ Բայց իրականությունը հակառակն է։ Այսինքն՝ իրենց գործողությունից է բխում գնաճը»,– պարզաբանում է տնտեսագետը։
Մեր զրուցակցի կարծիքով, այս նախաձեռնությամբ կառավարությունը փորձում է պետական բյուջեում լրացուցիչ եկամուտներ ապահովել, քանի որ բյուջեն արդեն 11 %-անոց պետական պարտքի տոկոսի սպասարկման բեռի տակ է։ Բացի այդ, կառավարությունը նախընտրական շրջանում բյուջեով չնախատեսված հավելյալ ծախսեր է ստանձնել` թոշակների բարձրացում, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ, որոնց սպասարկման համար, Նաիրի Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ տնտեսական ներուժը չի բավարարում։
«Լրացուցիչ արտադրանք և ծառայություն չի թողարկվում, լրացուցիչ հարկային եկամուտ չի հավաքագրվում, մնում է ընդամենը 1 տարբերակ՝ հարկային դրույքաչափերի բարձրացում։ Այսինքն՝ գործող վաճառքներից, գործող համախառն ներքին արդյունքից ուղղակի հարկերի բարձրացում»,– ասում է Սարգսյանը։
Իսկ թե ինչու բյուջետային մուտքերն ավելացնելու համար իշխանությունն ընտրեց հատկապես ակցիզային հարկերն ավելացնելու տարբերակը, Նաիրի Սարգսյանը դա կապում է հետընտրական ժամանակահատվածում անցանկալի աղմուկից խուսափելու հետ։
«Երբ ընդդիմախոսները քննադատում են հարկային բեռի ավելացումը, միշտ ակցիզային հարկի վերաբերյալ իշխանությունները տալիս են հետևյալ պատասխանը. «Ակցիզային հարկն այն հարկն է, որը առողջության համար վնասակար ապրանքների վրա է կիրառվում, հետևաբար, ակցիզային դրույքաչափերի բարձրացումով փորձում ենք կանխարգելել այդպիսի վնասակար ապրանքների վաճառքը»,– ասում է տնտեսագետը։
Նա սակայն շեշտում է` կառավարության իրական մտահոգությունը ոչ թե մարդկանց առողջությունն ու շրջակա միջավայրն է, այլ պետական ծախսերի սպասարկումը։