Երկրորդ փուլում հեշտ կլինի, որովհետև փոշիացնողները չեն լինելու: Ընտրությունները ամբողջությամբ կեղծված են, տապալված են, տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում, բոլոր շրջանային համակարգողները կալանավորված են:
Մեր հարցը խորհրդարանը չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին՝ կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, կհեռացնենք այդպես:
Երևանում մենք հաստատ հաղթում էինք, իսկ իրենք ինչ արեցին՝ Երևանում արեցին: Ընտրության օրը մենք 3 ամիս 20 օրվա կուսակցություն էինք, 3 ամիս 20 օրվա ընթացքում մենք կարողացանք անել այն, ինչ հնարավոր էր՝ տեռորի պայմաններում: Մենք կայացնում ենք մեր որոշումները ինքնուրույն, ոչ մեկի սխալը չենք կրկնել, սխալվել է Փաշինյանը՝ գողանալով քվեներ»:
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: