ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի, Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ երեկ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել։


 


 


Նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել է վնասների չափերին և տեղում՝ պատասխանատուների հետ, քննարկել կամրջի հիմնանորոգման և նշված հատվածը հնարավորինս արագ երթևեկելի դարձնելու համար կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները։


 


 


Այս պահին էլ տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ:


 


 


Ներկայում ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։

Դիտումների քանակ9

Leave a comment