ԱԱ-2026-ի բացման խաղի ժամանակ գերմանացի երկրպագու է մահացել ստադիոնի մոտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպման ժամանակ 81-ամյա գերմանացի երկրպագու է մահացել Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնի մոտ, հաղորդում է Ole-ն։

Տղամարդը սրտի կաթված է ստացել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել է մահը։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ԱԱ-2026-ի բացման խաղում Մեքսիկայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել էր Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական։

Leave a comment