Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հարցը հետաձգվեց

https://arm.sputniknews.ru/20260612/samvel-karapetjani-nkatmamb-qreakan-hetapndumy-dadarecnelu-mijnvordutjan-harcy-hetadzgvec-103447278.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97927808_0:0:1424:1067_1920x0_80_0_0_f9d69dd80ae36ebb9fd9665a5fb679b0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, միջնորդություն, դատարան, վահե դոլմազյան

սամվել կարապետյան, միջնորդություն, դատարան, վահե դոլմազյան

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումն այսօր չդադարեցվեց։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հետաձգեց Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննությունը։

Կարապետյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։

Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։

Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։

Leave a comment