Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2026 թվականի ապրիլին կրճատվել է 0.1%-ով

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2026 թվականի ապրիլին կրճատվել է 0.1%-ով՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին: Այս մասին հաղորդում է CNBC-ն։

Բացասական դինամիկայի հիմնական պատճառը ծառայությունների ոլորտում ակտիվության 0.2% անկումն էր, որը մասամբ փոխհատուցվել է շինարարության ոլորտում գրանցված 0.1% աճով։

Ամենամեծ անկումը գրանցվել է սպորտի և ժամանցի ոլորտում, որտեղ ակտիվությունը նվազել է 9.1%-ով՝ մի շարք միջոցառումների չեղարկման պատճառով։

Արտադրական, տրանսպորտային և զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նույնպես հայտնել են շրջանառության նվազման մասին։

Reuters-ի կողմից հարցված փորձագետները կանխատեսում էին, որ ապրիլին բրիտանական տնտեսությունը կնվազի հենց 0.1%-ով։

Այս անկմանը նախորդել էր տնտեսության աճը՝ մարտին 0.3% և փետրվարին 0.4%։ Մինչդեռ 2026 թվականի հունվարին տնտեսական ակտիվությունը փաստացի չէր աճել։

Leave a comment