Ներդրումային նոր հնարավորություններ, ավելի համակարգված գործընթացներ և վստահելի միջավայր․ «Մանթաշյանց» գործարարների ակումբը ներկայացրել է Mantashyants Invest թվային ներդրումային հարթակը, որը նպատակ ունի փոխել ներդրումների կազմակերպման մոտեցումը՝ միավորելով ներդրումային նախագծերն ու ներդրողներին մեկ միասնական հարթակում։
Mantashyants Invest-ը ներառում է կայքէջ և բջջային հավելված, որոնք հնարավորություն են տալիս ներդրումային գործընթացը դարձնել առավել հասանելի, թափանցիկ և արդյունավետ՝ անկախ ներդրողի գտնվելու վայրից։
Հարթակի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ներկայացվում են միայն նախապես ուսումնասիրված և գնահատված նախագծեր։ Ներդրումային առաջարկները կարող են ներկայացնել բացառապես «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները, իսկ յուրաքանչյուր նախագիծ նախ անցնում է ստուգման և վերլուծության փուլեր, այնուհետև դրանք դիտարկվում են Ներդրումային խորհրդի կողմից, և միայն հաստատում ստացած ծրագրերն են հասանելի դառնում հարթակի օգտատերերին։
Հաստատված օգտահաշիվ ունեցող ներդրողները՝ ինչպես ակումբի անդամները, այնպես էլ արտաքին ներդրողները, հնարավորություն ունեն ծանոթանալու առաջարկվող նախագծերին, ընտրելու ներդրման չափը և անմիջապես հարթակի միջոցով արտահայտելու իրենց հետաքրքրվածությունը։
Mantashyants Invest-ի նպատակը մեկ միասնական ներդրումային միջավայրի ձևավորումն է, որտեղ բիզնեսները կստանան զարգացման նոր հնարավորություններ, իսկ ներդրողները՝ հասանելիություն դեպի վերլուծված և վստահելի նախագծեր։
Մանրամասները՝ տեսանյութում.