Հենց իրենց «պանիխիդայի» արտահայտությամբ դեմքից երևում էր, որ չունեն իշխանություն ու անցել են ապօրինությունների․ Գևորգ Ստեփանյան

«Այս ժողբաստիոնում կեղծվեցին ընտրությունները, վարչական ռեսուրսի, մարդկանց բռնելու, վախեցնելու, զինվորներին տանել՝ ժամը 8- ից հետո քվեարկելու… այս բոլորի միակ մեղավորն ու պատասխանատուն ՔՊ-ն է, որը մերժվեց ժողովրդի կողմից։ Հենց երեկոյան իրենց պանիխիդայի դեմքից երևում էր, որ չունեն իշխանություն, իսկ հիմա անցել են ապօրինությունների»,- ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Երևանու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը։

«ԲՀԿ-ն մնացել է իրենց կոկորդին, ուզում են փոշիացնել մեր ձայները։ Վերջին անգամ դիմում եմ՝ փոքրիկ Վան Գո՛գ, քո վրա, քո ուսերին, քո վզին մի վերցրու այս ապօրինությունները, վաղ թե ուշ պատասխան ես տալու»,- ասաց Ստեփանյանը։

Leave a comment