https://arm.sputniknews.ru/20260612/bacarum-em-voreve-kvomprvomis-ev-hamagvortsakcutjun-nikvol-pashinjani-ev-qpi-het-surenjanc-103439063.html
Բացառում եմ որևէ կոմպրոմիս և համագործակցություն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ–ի հետ. Սուրենյանց
Բացառում եմ որևէ կոմպրոմիս և համագործակցություն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ–ի հետ. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Ինչ վերաբերում է ընդդիմության մյուս ուժերի կողմից աջակցությանը, ապա քաղաքական գործիչը շեշտեց` նրանք կարող են նաև ուղղակի հայտարարություններ անել, բոլոր… 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T14:36+0400
2026-06-12T14:36+0400
2026-06-12T15:02+0400
նիկոլ փաշինյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
սուրեն սուրենյանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103421673_0:133:2560:1573_1920x0_80_0_0_5236c1d5f7a53ccc4454a0ef1abdd36d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։Ակցիայի պատճառը հանձնաժողովի կայացրած որոշումն է, որով չեղարկվում են երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ կուսակցության համար փակվում է ԱԺ տանող ճանապարհը։Ինչ վերաբերում է ընդդիմության մյուս ուժերի կողմից աջակցությանը, ապա քաղաքական գործիչը շեշտեց` պարտադիր չէ` հիմա մասնակցեն իրենց ակցիային, երեկ էլ շատ համարժեք հայտարարություններ եղան, ադեկվատ արձագանքներ էին։Շեշտեց, որ, այնուամենայնիվ, առնվազն ընտրության իրավունքի պաշտպանության հարցում պետք է կոնսոլիդացված լինել։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103421673_143:0:2418:1706_1920x0_80_0_0_4d966b07f4933224fb9478569afccab2.jpg.webp
նիկոլ փաշինյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), սուրեն սուրենյանց
նիկոլ փաշինյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), սուրեն սուրենյանց
Ինչ վերաբերում է ընդդիմության մյուս ուժերի կողմից աջակցությանը, ապա քաղաքական գործիչը շեշտեց` նրանք կարող են նաև ուղղակի հայտարարություններ անել, բոլոր ակցիաներին չմասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։
«Օֆիցիալ բացառում եմ որևէ կոմպրոմիս և համագործակցություն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ–ի հետ։ Մենք Փաշինյանի հետ կարող ենք միայն մեկ խոսակցություն ունենալ` իր հեռացման պայմաններն են»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է ընդդիմության մյուս ուժերի կողմից աջակցությանը, ապա քաղաքական գործիչը շեշտեց` պարտադիր չէ` հիմա մասնակցեն իրենց ակցիային, երեկ էլ շատ համարժեք հայտարարություններ եղան, ադեկվատ արձագանքներ էին։
Շեշտեց, որ, այնուամենայնիվ, առնվազն ընտրության իրավունքի պաշտպանության հարցում պետք է կոնսոլիդացված լինել։