«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 12-ից գործարկել է Երևան-Ալմաթի-Երևան չվերթերը:

Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից՝ նշելով, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք (flyone.am) կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Leave a comment