Իրանը հրապարակել է ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը

https://arm.sputniknews.ru/20260612/irany-hraparakel-e-amni-het-kargavvorum-nakhatesvogh-hushagri-teqsty-103421454.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ffd8f4441bd671b4a5075587afc03445.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր

Բաժանորդագրվել

Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված հարցերը ներառված չեն հուշագրում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը, որը բաղկացած է 14 կետից։ Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։

Հուշագրով նախատեսվում է 30 օրվա ընթացքում վերացնել ծովային շրջափակումը, Իրանի սահմանակից գոտիներից դուրս բերել ամերիկյան ուժերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Իրանի վերականգնման` առնվազն 300 մլրդ դոլարի ծրագիր պետք է ներկայացնեն։

Ըստ գործակալության` փաստաթղթում կետ կա, որի համաձայն` պետք է դադարեցվի իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ գործող պատժամիջոցների գործողությունը։

Իրանն ու ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային բանակցություններ, որոնց արդյունքում համաձայնագիր կստորագրեն։ Իրանի և ԱՄՆ-ի հուշագրում Իրանի հրթիռային ծրագրին և տարածաշրջանում «դիմադրության առանցքի» աջակցությանը վերաբերող հարցեր ներառված չեն։

Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։
ԱՄՆ–ն հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ արձակեց, Թեհրանն ի պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը սպառնաց, որ Վաշինգտոնը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, բայց ավելի ուշ հայտարարեց, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները:

Leave a comment