Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու հարցին ԿԸՀ-ն կանրադառնա հունիսի 14-ին

Հասարակություն

12.06.2026 | 12:39

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ-ն հունիսի 14-ին ամփոփելու է Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները և ընդունելու է օրենքով նախատեսված համապատասխան որոշումներից մեկը։

Նշվում է, որ կամփոփվի ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և կընդունվեն հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին:

«Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն: Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։ Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման համար (ինչպես նաև այն սուբյեկտների, որոնք ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը մամուլի հանդես կգա ասուլիսով։

Leave a comment