«Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ–ին հանձնեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը

https://arm.sputniknews.ru/20260612/uzhegh-hajastany-kyhin-handznec-azh-yntrutjunneri-ardjunqnern-anvaver-tshanachelu-dimumy-103408045.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102304304_143:0:2418:1706_1920x0_80_0_0_af32dfe12f164a37fb41abddbd3f6136.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ուժեղ հայաստան» կուսակցություն, դիմում, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, կեղծիք, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)

«ուժեղ հայաստան» կուսակցություն, դիմում, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, կեղծիք, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)

Բաժանորդագրվել

Արամ Վարդևանյանը պնդում է, որ ԿԸՀ–ն պարտավոր է նոր քվեարկություն կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնեց հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը։

Նշենք, որ հունիսի 11-ին` ուշ երեկոյան, ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։

«Վերաքվեարկություն պետք է լինի, ու դրանց հիմքերը շատ հստակ են։ Եթե 2 ընտրատեղամասի անվավեր ճանաչված արդյունքներն ազդեցություն ունեն ընտրության արդյունքների վրա, ապա վերաքվեարկությունը պարտադիր է։ ԿԸՀ–ն պարտավոր է կազմակերպել այդ ամենը։ Մեծ հարց է` արդյոք նմանատիպ ընտրախախտումներ եղել են միայն այդ 2 ընտրատեղամասում, թե մի շարք այլ ընտրատեղամասերում։ Ես նույնիսկ վարկած կարող եմ առաջ քաշել, որ նման մարտավարական գործողություններն իրենք (նկատի ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը – խմբ.)մշակել են ի սկզբանե. այսինքն` ունենան մի քանի նմանատիպ ընտրատեղամաս ու գիտակցված ապահովեն ընտրախախտումները»,– լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Leave a comment