Ներկայացնում ենք 2026 թվականի հունիսի 8-ից 12-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Մեխիկոյում մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:
Ուլտրաօրթոդոքս հրեան Արեւմտյան ափին՝ Իրանից արձակված հրթիռի բեկորների մոտ։
Փինքը Նյու Յորքում հանդես է գալիս հատուկ ելույթով «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակ։
ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չոն Ընի կողքին՝ Պհենյանի մարզադաշտում կազմակերպված ներկայացման ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքին պահում է Secure America Act օրենքը՝ Օվալաձեւ գրասենյակում այն ստորագրելուց հետո։
Colour Run միջոցառումը Մոսկվայում։
Museums by Candlelight միջոցառումը Մալթայի Վալետտա քաղաքի Սենտ Էլմո ամրոցում։
Անօդաչուներից կազմված ճարտարապետ Անտոնի Գաուդիի դիմանկարը՝ Լեւոն XIV պապի Բարսելոնա կատարած այցի շրջանակում Սագրադա Ֆամիլիա տաճարի Հիսուս Քրիստոսի աշտարակի օրհնության արարողության ժամանակ։
Սպիտակ վագրը լոգանք ընդունում Նյու Դելիի Ազգային կենդանաբանական այգում։
Ֆերմերը աշխատում է բրնձի դաշտում Ինդոնեզիայի Արեւմտյան Սումատրա նահանգում՝ Մարապի հրաբխի ժայթկման ֆոնի վրա։