https://arm.sputniknews.ru/20260612/qk-ic-hajtnel-en-inchu-en-khuzarkum-aregnaz-manukjani-bnakarany-103403204.html
ՔԿ-ից հայտնել են՝ ինչու են խուզարկում Արեգնազ Մանուկյանի բնակարանը
ՔԿ-ից հայտնել են՝ ինչու են խուզարկում Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան հարցի՝… 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T09:03+0400
2026-06-12T09:03+0400
2026-06-12T09:47+0400
հհ քննչական կոմիտե
արեգնազ մանուկյան
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_055002e255dc1a17d808d5c265bd1469.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան հարցի՝ ինչու են իրավապահները խուզարկում ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը։Հայտնել էինք, որ ըստ ԶԼՄ-ների, Արեգնազ Մանուկյանն անցնում է Անդրանիկ Թևանյանի գործով. իբր նա է 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից սահմանազատման թեմայով տեղեկություններ փոխանցել Թևանյանին։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվեց։ Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Թևանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել սահմանազատման թեմայով։Հավելենք, որ ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածուի բնակարանը խուզարկվում է այն բանից հետո, երբ երեկ ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Դրանով ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp
հհ քննչական կոմիտե, արեգնազ մանուկյան, խուզարկություն
հհ քննչական կոմիտե, արեգնազ մանուկյան, խուզարկություն