Փաշինյանին 1 օրով կփոխարինի Մհեր Գրիգորյանը

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը մեկ օրով արձակուրդ է վերցրել, տեղեկանում են վարչապետի որոշումներից։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հունիսի 12-ին»,-նշված է որոշման մեջ։

Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Leave a comment