Թրամփը չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները:

«Հիմնվելով այն փաստի վրա, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները հասել են Իրանի ղեկավարության ամենաբարձր մակարդակներին և հաստատվել, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այսօր երեկոյան Իրանին ուղղված հարվածներն ու ռմբակոծությունները»,- գրել է նա սոցցանցերում։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել է այս գիշեր «շատ ուժեղ հարվածել» Իրանին։

«Մենք լիակատար վերահսկողություն կհաստատենք նրանց նավթի և գազի շուկաների նկատմամբ, ինչպես արեցինք Վենեսուելայում», – հայտարարել էր նա։

Leave a comment