Կայծակի հարվածից Կոտայքի մարզում կամուրջ է փլուզվել

Բաժանորդագրվել

Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Շուրջ մեկ ժամ առաջ փլուզում է եղել Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։

«Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։

Հավելենք, որ ՆԳՆ–ն հաղորդում է նաև` առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է նաև կարկուտ։

Leave a comment