Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.
«Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է լուծարել ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնը։
Լևոն Ներսիսյանի պես դասախոս ունեցած ամբիոնը չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է լուծարել։
ԵՊՀ դասախոս,
Լևոն Ներսիսյան փողոցի բնակիչ,
Ռուբեն Մելիքյան»։
ԵՊՀ-ից Factor TV–ի հարցին ի պատասխան պարզաբանել են, որ կառուցվածքային բարեփոխումների համակարգային գործընթաց է իրականացվում, որի շրջանակում տասից ավելի ամբիոններ արդեն խոշորացվել են։