Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին ․ տուժածներ չկան


Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։


 


Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։


 


Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։


 

Leave a comment