ՌԴ զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Կոնստանտինովկայի արևելյան հատվածի նկատմամբ

Բաժանորդագրվել

Վերահսկողությունըհաստատել են Հարավային զորքերի խմբի ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսական զորքերը լիովին վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Կոստյանտինովկայի արևելյան հատվածի նկատմամբ։ Տեղեկությունըհայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Կոստյանտինովկա քաղաքում Հարավային խմբավորման գրոհային ստորաբաժանումները փողոցային մարտեր են մղել։ Ռուսական զորքերը լիովին վերահսկողություն են հաստատել քաղաքի արևելյան հատվածի նկատմամբ և հասել են դրա հյուսիսարևելյան ծայրամաս», – ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment