Քաղաքականություն
11.06.2026 | 19:03
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետ Ռադևը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել՝ ի նպաստ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Բուլղարիայի և Հայաստանի միջև գերազանց հարաբերությունների հետագա ամրապնդման։