«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի Լիբանան օգնություն ուղարկելու համար

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետը հունիսի 12-ից 22-ը կբացվի՝ Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները Թուրքիայի տարածքով տեղափոխելու համար:

Համապատասխան որոշումը կայացվել է այսօր ՀՀ կառավարության նիստում:
«Հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ եւ նվազ ծախսերով հասցնել Լիբանան», – հայտնում են կառավարությունից:
Թուրքական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին հաղորդագրության մեջ հիշատակում չկա:

Leave a comment