Հայաստանից ցորենի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով

Բաժանորդագրվել

Այս ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, որը հիմնականում ապահովվում է ներմուծման ծավալների հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ցորենի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Համապաստախն որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Արտահանման ժամանակավոր` 6 ամսյա արգելքի ժամկետն ավարտվում է այս տարվա հուլիսի 6–ին։

«Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Այս որոշմամբ պահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի ներքո և պարենի միջազգային գների աճի պարագայում կապահովի ԵԱՏՄ շուկայի անխափան գործունեությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Կառավարությունից նշում են, որ այս ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, որը հիմնականում ապահովվում է ներմուծման ծավալների հաշվին։

Սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստան ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ–ից արտահանվող ապրանքների վրա։

Leave a comment