ԱՄՆ-ն Օմանի ծոցում շարքից դուրս է բերել 3-րդ տանկերը

– ԱՄՆ-ն մեկ շաբաթվա ընթացքում Օմանի ծոցում շարքից դուրս է բերել երրորդ տանկերը

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ երկու Hellfire հրթիռներով խոցել է Jalveer տանկերը, որ չի կատարել իրենց ուղղված հրամանները։ Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարձակվել էին Settebello և Marivex տանկերների վրա, որոնք երկուսն էլ Իրանի պատժամիջոցների ցանկում են եղել։ Settebello-ի վրա հարձակման ժամանակ զոհվել են 3 հնդիկ նավաստիներ, իսկ մեկը անհետ կորած է։ (Տեսանյութ 1, 2, 3)

– Իրանը հրապարակել է տեսանյութ, որը ցույց է տալիս այսօր առավոտյան Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա ուղղված հրթիռների արձակումները

Առճակատման շրջանակներում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արձակել է բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբը, հրամանատարական կենտրոններ և ավիաբազաներ: Հարձակումները նաև ուղղվել են հարևան երկրներում ամերիկյան թիրախների վրա: (Տեսանյութ 4)

 

Leave a comment