Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից շուտով հրաժարական տալու մասին․ նա մտածում է վարչապետ առաջադրվելու մասին

Քաղաքականություն

11.06.2026 | 16:53

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մոտ ապագայում պատրաստվում է հրաժարական տալ պաշտոնից, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ռադիո Բելգրադի եթերում հարցին՝ արդյո՞ք մտադիր է հրաժարական տալ երեք կամ չորս ամսից, նա պատասխանել է. «Գուցե՝ ավելի շուտ։ Ես արդեն սկսել եմ հավաքել գրքերս նախագահականում։ Ես շատ գրքեր ունեմ, և փորձում եմ հասկանալ՝ որտեղ դնեմ դրանք»։

Վուչիչն ընդգծել է, որ ամեն օր մտածում է վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին։ Նա նաև ասել է, որ ընտրությունները կանցկացվեն «մի քանի ամսից»՝ հավելելով, որ «տեխնիկական հարց է»՝ դրանք տեղի կունենան երեք, թե չորս ամսից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment