Հայաստան է ներմուծվել է լիցենզիայում չներառված 48 000 կգ մսամթերք. ՔԿ

Բաժանորդագրվել

Ներմուծված ապրանքի համար 80% մաքսատուրքի փոխարեն վճարվել է 25%։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ընկերությունը Հայաստանի Հանրապետություն է ներմուծել չլիցենզավորված 48 000 կգ մսամթերք, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 13.8 մլն դրամի վնաս։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Այդ ներմուծումից հետո մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող ընկերության օժանդակությամբ կազմել և հարկային մարմին են ներկայացրել խեղաթյուրված տվյալներով հայտարարագրեր։ Ներմուծված ապրանքի համար 80% մաքսատուրքի փոխարեն վճարվել է 25%։ Արդյունքում, ընկերությունը խուսափել է պետական բյուջե՝ 13 մլն 894 հազար 935 դրամի չափով հարկ և տուրք վճարելուց»,– ասված է հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Leave a comment