Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Պոպովկա բնակավայրը

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Պոպովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment