Բոլորս վստահ էինք, որ շուտով համաձայնության կհասնենք․ Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին

Ամեն ինչ գնում էր ստորագրման, բայց ինչ-որ բան այնպես չգնաց, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին։

«Մինչև վերջին մի քանի օրերը բանակցությունները, ըստ էության, այն փուլում էին, երբ տեքստի որոշակի մասերում մնացել էր միայն մի քանի արտահայտություն համաձայնեցնելու։ Այս մնացած կետերի շուրջ համաձայնության գալուց հետո մենք բոլորս վստահ էինք, որ շուտով համաձայնության կհասնենք։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ երկու օր առաջ սկսված փոխադարձ հարձակումները կարող են հանգեցնել լարվածության սրման։ Սա մեզ իսկապես անհանգստացնում է»,- հայտարարել է Ֆիդանը։

«Մենք խորհուրդ ենք տալիս կողմերին հնարավորինս շուտ դադարեցնել փոխադարձ հարձակումները, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և վերջնականապես կնքել այն համաձայնագիրը, որին այդքան մոտ էին։

Մենք բոլորս տեսանք և զգացինք, որ հակամարտության սրումը, լարվածության աճը և լայնածավալ պատերազմի վերադարձը ոչ մեկին օգուտ չեն տալիս»,- հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Leave a comment