Քաջարանում փլուզվել է Ողջի գետին հարակից բետոնե պատնեշը․ ճանապարհը միակողմանի փակ է

Բաժանորդագրվել

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում փլուզվել է Ողջի գետին հարակից պատնեշը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է 09։44-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է բետոնե պատնեշը (մոտ 40մ)․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի»,– ասված է հաղորդագրությունում։

Փրկարարների հետագա աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Leave a comment