ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մեղավորներին

Դեսպանատանը հայտարարել են, որ տեղի ունեցածը դիտարկում են ոչ թե որպես սովորական խուլիգանություն, այլ որպես «միտումնավոր հարձակում ընդհանուր պատմական հիշողության վրա և Մեծ Հաղթանակը պղծելու փորձ»


ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել է Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծումը և կոչ է արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։


«Խորին վրդովմունքով ընդունեցինք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին լուրերը», — ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։


Դեսպանատանը հայտարարել են, որ տեղի ունեցածը դիտարկում են ոչ թե որպես սովորական խուլիգանություն, այլ որպես «միտումնավոր հարձակում ընդհանուր պատմական հիշողության վրա և Մեծ Հաղթանակը պղծելու փորձ»։


 


Leave a comment