Պուտինը ստորագրել է հեռացած ռուսաստանցիների ունեցվածքը կալանելու մասին օրենքը

Քաղաքականություն

11.06.2026 | 13:36

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլատրում է վարչական հետապնդում իրականացնել արտասահմանում գտնվող ռուսների նկատմամբ՝ պետության «շահերի դեմ իրավախախտումների» համար, գրում է Meduza-ն։

Նման «իրավախախտումների» թվում են պետության ղեկավարին կամ պաշտոնյաներին վիրավորելը, բանակը «վարկաբեկելը», պատժամիջոցների կոչերը և ԽՍՀՄ-ը նացիստական ​​Գերմանիայի հետ հրապարակայնորեն համեմատելը։

Օրենքը թույլատրում է արտասահմանում գտնվող ռուսաստանցիների գույքի և հաշիվների կալանում՝ որպես ապահովման միջոց. դրանք կմնան առգրավված մինչև տուգանքի վճարումը։ Գույքի կարող է ցանկացած արժեքն ունենալ, այդ թվում՝ տուգանքին անհամաչափ։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

Իրականում դատարաններն ավելի վաղ նույնպես տուգանել են Ռուսաստանից դուրս գտնվող անձանց այս վարչական իրավախախտումների համար. օրենքը պարզապես ձևակերպում է արդեն իսկ գոյություն ունեցող պրակտիկան: Սակայն գույքի առգրավում նախկինում նախատեսված չէր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment