Ծայրահեղ աղքատության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ այն ձգտում է զրոյի. Նիկոլ Փաշինյան

Ծայրահեղ աղքատության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ այն ձգտում է զրոյի. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ծայրահեղ աղքատության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ այն ձգտում է զրոյի, և այս տեմպը մեզ բերելու է զրոյացման՝ բացի մենթալիտետային և կենցաղավարության մակարդակին առնչվող խնդիրներից, որոնք չի լինում հաղթահարել»,- այդ մասին Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին՝ Փաշինյանը հարցրեց՝ հնարավոր է հույս ունենալ, որ աղքատության հաշվարկման մեթոդաբանությունները գոնե միջնաժամկետում չեն փոխվի, քանի որ վերջին ցուցանիշների համաձայն՝ հիմնական խնդիրն այն էր, որ մեթոդաբանություն է փոխվել, և նոր տվյալները նախորդ տվյալների հետ համադրելի չէին:

Ստեփան Մնացականյանն արձագանքեց՝ մեթոդաբանությունները փոխվելու են, ապա նշեց, որ 2024 թվականին, երբ նոր մեթոդաբանությունն ընդունվեց, այն է՝ աղքատության պարենային գիծ, ստորին գիծ, միջին գիծ, հրապարակվեցին աղքատության նոր ցուցանիշներ:

«Ի՞նչ պատկեր ստացվեց, որ 2024 թվականին ծայրահեղ աղքատությունը կազմեց 0,6 տոկոս, բայց աղքատության պարենային գիծը, այսինքն՝ ծայրահեղ գիծը, մեր մասնավոր տնային տնտեսությունների փաստացի սպառումը, կազմել էր 29,196 դրամ, այսինքն՝ ընդամենը մեր բնակչության 0,6 տոկոսն է, որ 29,196 դրամից պակաս սպառում է ունեցել: Հաջորդը աղքատության ստորին գիծն է, որը ոչ միայն պարենայինն է, այլև ծառայությունների նվազագույն կազմը. այստեղ ամսական սպառումը կազմել է 42,680 դրամ, իսկ ստորին գծի աղքատությունը՝ 8,3 տոկոս, այսինքն՝ մեր բնակչության ընդամենը 8,3 տոկոսն է, որ աղքատության ստորին գիծը չի կարողանում իր սպառմամբ ապահովել: Վերին գիծն արդեն բարձր ծառայություններն են՝ ինտերնետ և այլն, որը դարձավ 64,162 դրամ, և ըստ դրա ստացվեց վերին գծով աղքատությունը 40,2 տոկոս, դրա համար էլ միջին գիծն է ընդունված՝ 53,420, և 21,7 տոկոս»,- ասաց նա:

Leave a comment