Եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, գոնե 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան կունենանք․ վարչապետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են, դատվելու են և անունները ըստ քրեական գործերի կհրապարակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատավորներին տրվող հրահանգներին:
«Որպես ժողովորդի լեգիտիմ ներկայացուցիչ նշեմ, որ հանարության համբերությունը արդեն այլևս տեղ ու սահաման չունի: Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը ես թույլ չեմ տալու, որ դա լինի և թող բոլորը իրենց հաշիվ տան թե ինչով են զբաղված»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից մանդատների չվերցնելուն, վարչապետն ասաց․«Քննարկում են՝ մանդատները վերցնեն, թե չվերցնեն, եթե չվերցնեն՝ գոնե 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան կունենանք, թե չէ ստիպված ենք լինելու տեսնել ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն, գալու են իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ»,-ասաց նա։