«Միջին միջանցքի կարեւոր հիմնական բաղադրիչներից մեկը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է։ Կապակցվածության ճարտարապետության կարեւոր հարթություն վերաբերում է նաեւ Ադրբեջանի Նախիջեւանի շրջանին։ Ձեւավորվող Զանգեզուրի միջանցքն ավելի է ընկալվում որպես Միջին միջանցքի ռազմավարական հատված։ Արեւելք-Արեւմուտք կամրջի ամրապնդմանը զուգահեռ՝ այն ունի ավելի լայն աշխարհագրության մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի ու եվրոպական երկրների միջեւ ուղղակի կապի ամրապնդման ներուժ»,- ասել է Հաջիեւը՝ առցանց ձեւաչափով ելույթ ունենալով Տրանսկասպյան ֆորումի ժամանակ։
Ըստ նրա, Միջին միջանցքը լրացուցիչ նշանակություն է ձեռք բերում Պարսից ծոցում եւ Մերձավոր Արեւելքում հակամարտության սրման պայմաններում։
Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Հայաստանի հետ հակամարտության կարգավորումից եւ տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ նոր հարթություններ եւ հնարավորություններ են ի հայտ եկել եւ երկիրն անցել է «միջին ուժի» հայեցակարգին։
«Զանգեզուրի միջանցքն ընկալվում է որպես Միջին միջանցքի ռազմավարական հատված»
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ «ձեւավորվող Զանգեզուրի միջանցքն ավելի ու ավելի է ընկալվում որպես Միջին միջանցքի ռազմավարական հատված»։