Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթուղթ (UN Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (EU Laissez-Passer) կրող անձան համար Հայաստանից առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշումը։
Ըստ որոշման՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրված ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձինք կկարողանան առանց ՀՀ մուտքի վիզայի այցելել և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր ժամկետով։ Որոշման նպատակն է նպաստել Եվրոպական միության և Միավորված ազգերի կազմակերպության հետ հարաբերությունների խորացմանը, բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի գրավչությունը միջազգային կազմակերպությունների աշխատակիցների շրջանում։