2025թ.-ին նորոգվել, կառուցվել  է հանրապետությունում 504,5 կմ երկարությամբ ճանապարհներ.Դավիթ Խուդաթյան

2025թ.-ին նորոգվել, կառուցվել  է հանրապետությունում 504,5 կմ երկարությամբ ճանապարհներ.Դավիթ Խուդաթյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թ. պետական բյուջեից 21 ծրագրի և 135 միջոցառումների իրականացման նպատակով ստացել է 343,8 միլիարդ դրամ, որից ծախսային ծրագրերով՝ 318,3 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը։

«25,7 միլիարդ դրամը ստացել ենք դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ծրագրերով։ Ընդ որում, հատկացված գումարներից ծախսվել է 319,1 միլիարդ դրամ, որից 291,5 միլիարդ դրամը՝ ծախսային ծրագրերով, իսկ 27,6 միլիարդ դրամը՝ դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ծրագրերով»,- նշեց նա։

Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ արդյունքում ծախսային ծրագրերով կատարողականը 2025 թ. ճշտված բյուջեի նկատմամբ կազմել է 92,3 տոկոս, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի նկատմամբ՝ 101,8 տոկոս։

«Ներկայացնելով ծախսերի կառուցվածքն ըստ ոլորտների՝ նշեմ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թ. բյուջեով տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտում փաստացի ծախսել է 102,7 միլիարդ դրամ, ինչը կազմել է նախարարության ընդհանուր ծախսերի 32,3 տոկոսը»,- ասաց նա։

Նշեմ նաև, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում ծախսը կազմել է 31,6 միլիարդ դրամ՝ ընդհանուր ծախսերի 10 տոկոսը, իսկ ջրային տնտեսության ոլորտում՝ 28,1 միլիարդ դրամ, ինչը կազմել է ընդհանուր ծախսերի 8,8 տոկոսը։

«Տարածքային կառավարման ոլորտում ծախսը կազմել է 155,7 միլիարդ դրամ, որը կազմում է նախարարության ընդհանուր ծախսերի 48,9 տոկոսը»,- ասաց նախարարը։

Մասնավորապես, անդրադառնալով տրանսպորտի ոլորտին՝ նա նշեց, որ հատկացվել էր 114,7 միլիարդ դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 102,7 միլիարդ դրամ։

«2025 թ. ճանապարհաշինական ծրագրով հանրապետությունում նորոգվել, հիմնանորոգվել, կառուցվել և վերակառուցվել է 504,5 կմ երկարությամբ ճանապարհ։ Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման մասով ծախսը կազմել է 1,1 միլիարդ դրամ, որի շրջանակներում իրականացվել են 12 տրանսպորտային օբյեկտների, այդ թվում՝ 10 կամրջի և 2 տրանսպորտային հանգույցների հիմնանորոգման աշխատանքներ»,- հավելեց Դավիթ Խուդաթյանը։

Leave a comment