Դատական հայց ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Փաշինյանը 6 միլիոն դրամ է պահանջում

Բաժանորդագրվել

Եթե դատարանը բավարարի հայցը, պատասխանող կողմը պարտավոր է լինելու հերքում տարածել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և պահանջել է հերքել պահանջում է հերքել 300 հազար ադրբեջանցիների մասին հայտարարությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Փաշինյանը մայիսի 28-ին հայտարարել էր, որ պատրաստվում է ևս մեկ հայց ներկայացնել Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստանի» դեմ։ Մինչ այդ նա ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբեջանցիների վերադարձի` գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։

Ըստ Վարչական դատարան ներկայացված հայցադիմումի հիմքերի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի մայիսի 27-ին տարածել է տեղեկություն։ Փաշինյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի կուսակցությանը հրապարակայնորեն հերքել հնչեցված տվյալները։

Դատարանի կողմից հայցը բավարարվելու դեպքում պատասխանող կողմը պարտավոր է լինելու հերքում տարածել։ Բացի հերքման պահանջից, հայցադիմումով նաև ֆինանսական պահանջ է ներկայացվել` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից պահանջվում է Նիկոլ Վովայի Փաշինյանի օգտին 6․000․000 դրամ բռնագանձել որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում։

Գործը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ մեկ այլ հայց էլ է ներկայացրել. նա հերքում է պահանջում Կանադայում տուն ունենալու վերաբերյալ հայտարարության համար։ Այս գործը մակագրվել է դատավոր Անուշավան Մուշեղյանին։ Փաշինյանը Սամվել Կարապետյանից կրկին պահանջում է 6 մլն դրամ որպես վնասի փոխհատուցում։

Leave a comment