Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ–ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

Բաժանորդագրվել

Նման որոշում կայացվել է Իսլայելի հարձակումներից տուժած Լիբանանի բնակչությանը օգնելու համար։ Բեռները կանցնեն հունիսի 12-22-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման համար: Այս անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիան արդեն բացել էր Մարգարայի սահմանային անցակետը` Հայաստանից Սիրիա հումանիտար բեռներ հասցնելու համար:

Հայաստան–Թուրքիա սահմանին կամուրջներ կկառուցվեն. Փաշինյան

Leave a comment