«Նյու Յորքը»՝ NBA-ի եզրափակիչ շարքի ամենամեծ «քամբեքի» հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքի չորրորդ խաղում «Նյու Յորք Նիքսը» սեփական խաղահրապարակում 107:106 հաշվով տպավորիչ հաղթանակի է հասել «Սան Անտոնիո Սփյորսի» նկատմամբ։ Շարքի հաշիվը դարձել է 3։1՝ հօգուտ «Նիքսի»։

Երրորդ քառորդի ընթացքում «Նյու Յորքը» պարտվելիս է եղել 29 միավորի տարբերությամբ, սակայն կարողացել է հաղթանակ կորզել։ Հաղթական երկու միավորը հանդիպման եզրափակիչ ազդանշանից 1․2 վայրկյան առաջ տանտերերին բերել է Օ Ջի Անունոբին։

Դա NBA-ի եզրափակիչ շարքի ամենամեծ «քամբեքն» էր պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բոսթոն Սելթիքսին», որը 2008 թվականին 24 միավոր էր հետ բերել «Լոս Անջելես Լեյքերսի» դեմ եզրափակիչի խաղում։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Նյու Յորքի» ամերիկացի խաղարկող պաշտպան Ջեյլեն Բրանսոնը, որը վաստակել է 36 միավոր, գրանցել 5 ռեբաունդ ու 7 ասիստ։

«Սան Անտոնիոյի» կազմում ամենաարդյունավետը ֆրանսիացի կենտրոնական Վիկտոր Վեմբանյաման էր՝ 24 միավոր, 13 ռեբաունդ, 1 ասիստ։

Եզրափակիչի 5-րդ հանդիպումը կկայանա հունիսի 13-ին Սան Անտոնիոյում։

Leave a comment