https://arm.sputniknews.ru/20260610/hjusisharavi-mi-hatvatsy-grete-mek-zhamvov-kkrtshati-depi-irani-sahman-tanvogh-tshanaparhy-103336478.html
«Հյուսիս–հարավի» մի հատվածը գրեթե մեկ ժամով կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհը
«Հյուսիս–հարավի» մի հատվածը գրեթե մեկ ժամով կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհը
Sputnik Արմենիա
Նախատեսվում է, որ ճանապարհահատվածն ավարտելուց հետո կմեծանա առևտրի շրջանառությունը, իսկ բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը կնվազեն։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T16:01+0400
2026-06-10T16:01+0400
2026-06-10T16:47+0400
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
իրանի իսլամական հանրապետություն
ճանապարհ
սիսիան
քաջարան
https://cdn.am.sputniknews.ru/img/866/16/8661639_0:0:1600:901_1920x0_80_0_0_30cfae3e942a57fdb43b63fbdd958837.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում 54 կմ-ով կամ գրեթե մեկ ժամով կկրճատվի դեպի Իրանի սահման տանող ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման նախագծի չորրորդ ճանապարհահատվածի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամը։Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով կատարվում է հողերի օտարման, նաև փոխհատուցման գործընթացը։Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի համար ազդեցության են ենթարկվել 576 հողատարածքներ, որոնցից 190-ը (33%) օտարվել են ՀՀ–ին։ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։Իրանի ճգնաժամն ու ՀՀ հնարավորությունը․ ինչպես են վերափոխվում մատակարարման գլոբալ շղթաներըՀավելենք, որ այս ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 27 կամուրջ, 9 թունել, 3 տրանսպորտային հանգույց, մոտ 100 արհեստական կառուցվածք:
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
իրանի իսլամական հանրապետություն
սիսիան
քաջարան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/866/16/8661639_153:0:1573:1065_1920x0_80_0_0_4d8ac12f1ef961a3e1c5694ce12c8236.jpg.webp
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, իրանի իսլամական հանրապետություն, ճանապարհ, սիսիան, քաջարան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, իրանի իսլամական հանրապետություն, ճանապարհ, սիսիան, քաջարան
Նախատեսվում է, որ ճանապարհահատվածն ավարտելուց հետո կմեծանա առևտրի շրջանառությունը, իսկ բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը կնվազեն։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում 54 կմ-ով կամ գրեթե մեկ ժամով կկրճատվի դեպի Իրանի սահման տանող ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման նախագծի չորրորդ ճանապարհահատվածի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամը։
Սիսիան-Քաջարան նոր ծրագրով 60կմ երկարությամբ կառուցվելիք ճանապարհը նախատեսված է միջազգային չափանիշներին համապատասխան, ըստ հիմնադրամի՝ ունենալու է անվտանգային նորագույն համակարգեր։ Ծրագրվում է, որ այս ամենի արդյունքում մեծանալու է առևտրի շրջանառությունը, նվազելու են բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը և այլն։
Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով կատարվում է հողերի օտարման, նաև փոխհատուցման գործընթացը։
Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի համար ազդեցության են ենթարկվել 576 հողատարածքներ, որոնցից 190-ը (33%) օտարվել են ՀՀ–ին։ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Հավելենք, որ այս ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 27 կամուրջ, 9 թունել, 3 տրանսպորտային հանգույց, մոտ 100 արհեստական կառուցվածք: