ԱՄՆ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։


Դոնալդ Թրամփը, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ էի նրան վերընտրվելու գործում աջակցելու համար, և կասկած չունեմ, որ նրա հետ՝ որպես գեղեցիկ Հայաստանի առաջնորդի, այն կհասնի մեծության և հաջողության նոր մակարդակների, որը կգերազանցի բոլորի ամենահավակնոտ սպասումները»:

Leave a comment