Եկատերինբուրգում ավտոբուսը հարվածել է մայթին կանգնածներին. 4 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա

Բաժանորդագրվել

Հայտնում են, որ մահացածները երկու կին են, մեկ տղամարդ և մեկ անչափահաս աղջիկ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եկատերինբուրգում ավտոբուսի և հետիոտնների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ։ Այս մասին հայտնել է Սվերդլովսկի մարզի պետավտոտեսչության մամուլի ծառայությունը։

«Այսօր՝ հունիսի 10-ին, Եկատերինբուրգի Լենինսկի շրջանում, Մարտի 8-ի փողոցում գտնվող թիվ 17 տան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ ուղևորատար ավտոբուսի և հետիոտների մասնակցությամբ։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով չորս մարդ է մահացել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Սվերդլովսկի մարզպետ Դենիս Պասլերի խոսքով՝ Եկատերինբուրգում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված չորս մարդկանց թվում մեկ երեխա կա։ Նախնական տվյալներով՝ ևս 4 հոգի վիրավորվել են, որոնցից 3-ին հիվանդանոց են տեղափոխել։

Ավտոբուսի վթարի վայրում աշխատում է Սվերդլովսկի մարզի ՆԳՆ ԳՎ ուժեղացված քննչական խումբը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանային ՆԳՆ–ի մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։

Մարզի պետավտոտեսչության հրապարակած տեսանյութի համաձայն՝ ավտոբուսը շրջադարձ կատարելիս բախվել է մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնային անցման մոտ մայթին կանգնած մարդկանց։

Պետավտոտեսչությունից ավելի ուշ հայտնել են, որ մահացածները երկու կին են, մեկ տղամարդ և մեկ անչափահաս աղջիկ։

Leave a comment