https://arm.sputniknews.ru/20260610/mardkajnutjan-ugherdz-ruben-vardanjani-kiny-bac-namak-e-hghel-103354911.html
Մարդկայնության ուղերձ. Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակ է հղել
Մարդկայնության ուղերձ. Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակ է հղել
Sputnik Արմենիա
Զոնաբենդի խոսքով՝ անորոշության պահերին մխիթարություն է այն գիտակցումը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են իրենց կողքին։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T21:07+0400
2026-06-10T21:07+0400
2026-06-10T21:11+0400
հայաստան
ռուբեն վարդանյան
վերոնիկա զոնաբենդ
նամակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_0:34:1600:934_1920x0_80_0_0_69d1321ebec69762cbebf1adaa26a69e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար, ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, բաց նամակ է հղել՝ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով մարդկանց դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած համերաշխության, կարեկցանքի և աջակցության համար։Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ռուբեն Վարդանյանի հիմնադրած նախագծերի իրականացման համար՝ Դիլիջանի եկեղեցու կառուցմանը, UWC Դիլիջանին և Տաթևի մանկական խաղահրապարակին։Նա եզրափակել է նամակը՝ շեշտելով, որ ցուցաբերած այս համերաշխությունը հիշեցնում է՝ կարեկցանքն ու մարդկային արժանապատվությունը վեր են ամեն ինչից։Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվեց Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:Մայիսի 25-ին նա դարձավ 58 տարեկան։Նաև արժանապատվության օր է. Ծառուկյանը և Կարապետյանը շնորհավորել են Ռուբեն Վարդանյանին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_133:0:1556:1067_1920x0_80_0_0_d9cb12e5c4251f904a2ed73128ec3d77.jpg.webp
հայաստան, ռուբեն վարդանյան, վերոնիկա զոնաբենդ, նամակ
հայաստան, ռուբեն վարդանյան, վերոնիկա զոնաբենդ, նամակ
Զոնաբենդի խոսքով՝ անորոշության պահերին մխիթարություն է այն գիտակցումը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են իրենց կողքին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար, ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, բաց նամակ է հղել՝ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով մարդկանց դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած համերաշխության, կարեկցանքի և աջակցության համար։
«Մայիսի 25-ին՝ Ռուբենի ծննդյան օրը, ձեր հղած ուղերձները, աղոթքները, աջակցության հրապարակային խոսքերն ու բարի արարքները ուժի և հույսի մեծ աղբյուր են դարձել ընտանիքի համար։ Անորոշության պահերին այն գիտակցումը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են մեր կողքին, մեծ մխիթարություն է մեզ համար»,- նշված է Զոնաբենդի նամակում։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ռուբեն Վարդանյանի հիմնադրած նախագծերի իրականացման համար՝ Դիլիջանի եկեղեցու կառուցմանը, UWC Դիլիջանին և Տաթևի մանկական խաղահրապարակին։
«Յուրաքանչյուր ներդրում, անկախ չափից, հոգատարության և մարդկայնության հզոր ուղերձ է»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանի կինը։
Նա եզրափակել է նամակը՝ շեշտելով, որ ցուցաբերած այս համերաշխությունը հիշեցնում է՝ կարեկցանքն ու մարդկային արժանապատվությունը վեր են ամեն ինչից։
Մայիսի 25-ին նա դարձավ 58 տարեկան։